Բավ է պառակտվել
09-07-2014 10:41

Իսրայելի բանակը Գազայի հատվածում հարձակում է գործել

Իսրայելի բանակը, շարունակելով մասշտաբային գործողությունն ընդդեմ պաղեստինցի գրոհայինների, այս գիշեր Գազայի հատվածում հարձակում է գործել 160 թիրախների վրա, կենտրոնացնելով կրակը քողարկված հրթիռային սարքարումների ուղղությամբ, հաղորդում է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկ գիշերում ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակ) Գազայի հատվածում հարվածել է 160 թիրախների, որոնցից 120-ը՝ քողարկված հրթիռային սարքավորումների, 10 թունելների եւ 6 հրամանատարական նշանակության օբյեկտները:

Գործողությունը սահմանափակված է օդից եւ ծովից հարվածներով, սակայն Իսրայելի քաղաքական ղեկավարությունն ու բանակի հրամանատարությունը բաց խոսում են ցամաքային ներխուժման հնարավորության մասին եւ սկսել են 40 հազար պահեստազորայինների հավաքագրումը:

Տեղի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետեւանքով զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Պաղեստինցի գրոհայինները նախօրեին երեկոյան հրթիռներ էին արձակել Իսրայելի մեծ քաղաքների, այդ թվում Երուսաղեմի ու Թել-Ավիվի ուղղությամբ: