Բավ է պառակտվել
10-04-2014 10:49

Իսրայելը ուղեծիր է դուրս բերել հետախուզական արբանյակ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը ուղեծիր է դուրս բերել հետախուզական Ofek 10 արբայնակը: Ofek 10-ը մեկնարկել է Թել Ավիվից հարավ գտնվող Palmahim ռազմաօդակայանից` Shavit հրթիռակրի միջոցով: Արբանյակը նշված ուղեծիր է դուրս եկել մեկնարկից անմիջապես հետո, այն պետք է մի շարք թեսթեր անցնի` հիմնական համակարգերի գործունեությունը ստուգելու համար: Երկրի ՊՆ կարծիքով՝ տվյալ ծրագիրը թույլ կտա զգալի արդիականացնել երկրի ռազմավարական հնարավորությունները։ Ըստ հրատարակչության՝ Իսրայելը մեկն է 12 երկրներից, որոնք ունակ են արտադրել եւ արձակել սեփական արբանյակները։ Երկրին միջինը 8 տարի կպահանջվի նոր արբանյակի մշակման համար: