Բավ է պառակտվել
06-04-2014 13:37

Գազայի հինգ թիրախներին հարվածել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը

Իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածներ է հասցրելել Գազայի հատվածի հինգ թիրախների ուղղությամբ:
«ՌՕՈւ ինքնաթիռի թիրախում հինգ օբյեկտ կար, որոնցից չորսը Գազայի հատվածի հյուսիսում են, մեկը՝ հարավում: Հաստատում են, որ թիրախներին հարվածել են»,- պարբերականը մեջբերում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչ փոխգնդապետ Փիթեր Լերներին:
Վերջինիս խոսքով, հարձակումը պատասխան գործողություն էր հրթիռ բաց թողնելուն, որն իրականացվել էր երեկ իսրայելական Աշկելոն քաղաքին մոտակա գոտում պաղեստինյան ծովափնյա անկլավից: «Հրթիռային ՀԱՄԱՍ ահաբեկչությունն իրականություն է, որն իսրայելցիները չեն ընդունի»,- հավելել է Լերները: