Բավ է պառակտվել
19-03-2014 10:29

Իսրայելի պատճառով ՄԱԿ-ը 110 մլն դոլար արժողությամբ ծրագիրը չի իրականացնում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից սահմանափակումները ՄԱԿ-ին թույլ չեն տալիս վերսկսել կամ սկսել Գազայի հատվածում հումանիտար ծրագրերի իրականացումը մոտ 110 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:

«ՄԱԿ-ի կողմից արդեն մեկնարկած նախագծերի շուրջ աշխատանքը չի վերսկսվել, ինչպես որ պայմանավորվել էինք իսրայելական իշխանությունների հետ: 14 մլն դոլար արժողությամբ 15 ծրագրեր դադարեցվել են: 96 մլն դոլար արժողությամբ եւս 42 նախագիծ սպասում են Իսրայելի համաձայնությանը»,-հայտարարել է նա:

Գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ պաղեստինյան անկլավում հումանիտար իրավիճակը շարունակում է վատանալ, իսկ ՄԱԿ-ի համար գնալով ավելի դժվար է դառնում օգնել բնակչությանը՝ սահմանափակումների պատճառով, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ներկայիս ֆինանսական տարում բյուջեի դեֆիցիտը նախնական տվյալներով կկազմի 1,3 մլրդ դոլար: