Բավ է պառակտվել
27-12-2013 09:48

Հարձակում Գազայի հատվածի վրա

«Էխո Մոսկվի»-ն տեղեկացնում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայի հատվածի հյուսիսի և հարավի մի շարք օբյեկտների վրա` այդ կերպ պատասխանելով Իսրայելի տարածքը գնդակոծելուն: Հրամանատարության տվյալներով` իսրայելական օդանավերը բարեհաջող խոցել են նշված թիրախները` զինարտադրության գործարանը և ՀԱՄԱՍ շարժման կողմից վերահսկվող զինապահոցը: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ թեթև վիրավորվել է մի պաղեստինցի կին: Իսրայելական տարածքում տուժողներ ու ավերածություններ չեն եղել: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն նախազգուշացրել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատասխանատվության կենթարկվի Աշքելոնի վրա հինգշաբթի կատարած հարձակման համար: