Բավ է պառակտվել
10-06-2017 15:38

Իսպանական Վալենսիա քաղաքը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Նախօրեին իսպանական Վալենսիայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին ասված է Իսպանիայում Հայաստանի դեսպանատան Facebook-յան պաշտոնական էջում:
Երեք կուսակցություններ՝ Սոցիալիստական, « Կոմպրոմիս» և «Վալենսիա էն Կոմուն»-ը կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, որը տեղական ինքնակառավարման մարմիններին էր ներկայացվել հայկական « Արարատ» միության կողմից:
Այդպիսով նրանք դատապարտել են XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը, և Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարութանը, ինչպես նաև Թուրքիային կոչ արել հետևել իրենց օրինակին:
Ավելի վաղ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել էր իսպանական Սուեկա և Կույերա քաղաքների կողմից:
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափացանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: