Բավ է պառակտվել
29-07-2015 10:40

Իսպանիան վավերացրել է Վրաստանի` Եվրոմիության հետ ասոցիացիայի համաձայնագիրը

Իսպանիան վավերացրել է Վրաստանի` Եվրոմիության հետ ասոցիացիայի համաձայնագիրը: Արտգործնախարարության տվյալների համաձայն օրենսդիր մարմնի ստորին պալատը 2014 թվականի ապրիլին թույլատրել է համձայնագիրը, ինչից հետո այն վավերացվել է սենատում: Արդյունքում վավերացման գործընթացը ավարտվել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Վեցերորդի կողմից հուլիսի կեսերին փաստաթղթի ստորագրմամբ, ինչի մասին Բրյուսելում հայտարարվել է նախօրեին: Եվրոմիության հետ Վրաստանի ասոցացման փաստաթուղթը արդեն վավերացրել են Բուլղարիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Մալթան, Սլովակիան, Շվեդիան, Հունգարիան, Էստոնիան, Խորվաթիան, Դանիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Լեհաստանը, Չեխիան, Պորտուգալիան, Սլովենիան, Կիպրոսը, Նիդերլանդները, Ավստրիան և Իսպանիան: Այդ թվում պետք է նաև նշել, որ Եվրոմիության և Վրաստանի միջև համձայնագիրը վավերացվել է նաև Եվրոխորհրդարանի կողմից: