Բավ է պառակտվել
13-03-2015 09:45

Իսլանդիան պաշտոնապես հրաժարվել է ԵՄ անդամակցությունից

Իսլանդիայի իշխանությունները պաշտոնապես հետ են կանչել Եվրամիությանն անդամակցելու հայտը, որը ներկայացվել էր դեռևս 2009 թ-ին։ «Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել Իսլանդիայի ԱԳ նախարարությունը։ Նշվում է, թե Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները կասեցնելու վերաբերյալ համապատասխան նամակը` ուղղված կազմակերպության ղեկավարությանը, Իսլանդիայի ԱԳ նախարար Բրագի Սվենսոնը փոխանցել է ԵՄ խորհրդում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչին։ «Այսպիսով, կառավարությունը կարծում է, որ Իսլանդիան այլևս անդամակցության թեկնածու երկիր չի հանդիսանում և խնդրում է Եվրամիությանը հետագայում գործել այդ որոշման համաձայն»,-ասված է ԱԳ հայտարարության մեջ։ Հանդիպման ժամանակ Ռինկևիչն, իր հերթին, ընդգծել է, որ հարգում է իսլանդական կառավարության որոշումը և աջակցություն է հայտնել ԵՄ-ի և Իսլանդիայի միջև «դրական և սերտ» համագործակցությանը։ Կայքն հիշեցնում է, որ Իսլանդիան Եվրամիության անդամակցության հայտ էր ներկայացրել 2008 թ-ի ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով։