Բավ է պառակտվել
02-07-2016 12:49

ԻՊ-ն ստանձնել է Դաքքայում պատանդներ վերցնելու պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական շարժումը համացանցում տարածել է պատանդների լուսանկարը, որոնք, ըստ խմբավորման, սպանվել են Բանգլադեշի մայրաքաղաքում գտնվող սրճարաններից մեկում զինված անձանց կողմից:

ԻՊ-ը ստանձնել է պատանդառության պատասխանատվությունը և հայտնել է, որ արդեն 24 մարդ սպանվել է: Սակայն պատանդների մի մասը դեռ ողջ է և շարունակում է մնալ նրանց մոտ: Այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել:
Երկու պատանդների հաջողվել է ինքնուրույն փախուստի դիմել, նրանք հրազենային վնասվածքներ ունեն, սակայն ծայրահեղ ծանր վիճակում չեն:

Հատկապես քանի մարդ է շարունակում մնալ սրճարանում՝ դեռ անհայտ է: Ոստիկանությունը և ականատեսները հայտնել են, որ նրանք, հնարավոր է, 20-ն են: Ավելի ուշ հայտնվել են վկայություններ, որ պատանդները կարող են 35-ից ավելի լինել:

Նրանց թվում բազմաթիվ արտասահմանցիներ կան: Բանգլադեշում Իտալիայի դեսպանությունը հաստատել է, որ սրճարանում կա Իտալիայի 7 քաղաքացի: Այնտեղ կարող են լինել նաև Ճապոնիայի և Հնդկաստանի քաղաքացիներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բանգլադեշի իրավապահ մարմինների միավորված ուժերը սկսել են մայրաքաղաք Դաքքայի սրճարաններից մեկում պահվող պատանդների ազատ արձակման օպերացիան։