Բավ է պառակտվել
22-03-2016 15:23

ԻՊ-ն ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում  իրականացված ահաբեկչությունների համար պատասխանատվությունը:
 ԻՊ հետ առնչություն ունեցող Amaq գործակալությունը, որը համարվում է ահաբեկչական կազմակերպության լրատվական կառույցը, հայտնում է` զինյալների կողմից պատասխանատվության ստանձման մասին:
Նշենք, որ երեքշաբթի` մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչությունների շարք է իրականացվել, որի հետևանքով երկու տասնյակից ավել մարդ է մահացել, իսկ վիրավորվածների թիվն անցնում է հինգ տասնյակից: