Բավ է պառակտվել
24-11-2015 10:05

Իսլամական պետությունը սպառնում է Վրաստանին

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից  հայտնել են համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից հայտնված տեսանյութի առնչությամբ հետաքննություն սկսելու մասին։ 
Հոլովակում 4 երիտասարդներ սպառնում են նրանց, ովքեր «պայքարում են Վրաստանում իսլամի դեմ»։ 
Ձայնագրությունում զինված երիտասարդները դիմում են մուսուլմաններին, իսկ ներքևում գրվում են ռուսերեն սուբտիտրերը։ 
Նրանք, մասնավորապես, վրացերենով դիմում են երկրում բնակվող մուսուլմաններին և կոչ են անում միանալ «Իսլամական պետություն» խմբավորմանը, իսկ Վրաստանին սպառնում են «Խալիֆայությամբ»։