Բավ է պառակտվել
19-08-2014 10:14

«Մենք ձեզ բոլորիդ կխեղդենք արյան մեջ» իսլամիստները ամերիկացիներին

Անգլերենով պատրաստված տեսաուղերձում, որը հրապարակվել է համացանցում, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները խոստանում են ամենուր հարձակվել ամերիկացիների վրա, եթե Վաշինգտոնը չդադարեցնի ավիահարվածներ հասցնել Իրաքում զինյալների դիրքերին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով: «Մենք ձեզ բոլորիդ կխեղդենք արյան մեջ»,- ասված է հայտարարության մեջ: Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Իրաքում ամերիկյան ավիահարվածների արդյունավետության մասին, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել վերականգնել վերահսկողությունը Մոսուլի ռազմավարական շրջաններում: «Վերջին 11 օրերին ամերիկյան ավիահարվածների շնորհիվ կասեցվել է ահաբեկիչների առաջխաղացումը դեպի Էրբիլ»,- ասել էր Օբաման: «Իսլամական պետություն» խմբավորումն Իրաքում լայնածավալ հարձակում էր սկսել 2014թ.-ի հունիսին: Ծայրահեղականներին հաջողվել էր վերահսկողության տակ վերցնել մի քանի քաղաք: