Բավ է պառակտվել
30-06-2014 09:47

Իրաքում և Սիրիայում իսլամիստները խալիֆայություն կստեղծեն

«Իրաքի և  Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական շարժումը, որը գրավել է  Իրաքի և Սիրիայի մի մասը,  հռչակել է խալիֆայության ստեղծման մասին, փոխանցում է lenta.ru-ն: Իսլամական կայքերում և  Twitter-ի էջերում տեղադրված հայտարարություններում խմբավորման ներկայացուցիչներն ամբողջ աշխարհի իլամիստներին կոչ են արել խալիֆայությանը հավատարմության երդում տալ: ԻԼԻՊ-ն այսուհետ մտադիր է իրեն կոչել «Իսլամական պետություն»: Խալիֆայության կառավարիչ է հռչակվել խմբավորման առաջնորդ Աբու Բաքար ալ-Բաղդադին: Ըստ աղբյուրի` այդ քայլը ուղղակի մարտահրավեր է «Ալ Կաիդայի» ղեկավարությանը, որն արդեն հրաժարվել է ԻԼԻՊ-ից, ինչպես նաև  Պարսից ծոցի երկրների պահպանողական վարչակարգերին: Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ի գրոհայինները հունիսի սկզբին հարձակումներ են իրականացրել Իրաքում` վերահսկողութան տակ վերցնելով երկրի հյուսիս-արևմուտքը: