Բավ է պառակտվել
10-09-2014 10:54

Twitter-ին «Իսլամական պետության» գրոհայինները պատերազմ են հայտարարել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները խոստացել են հաշվեհարդար տեսնել Twitter ընկերության աշխատակիցների հետ, որոնք պատասխանատու են արմատականների օգտահաշիվներին հրապարակային հասանելիության համար: Այս մասին հայտնում է RT կայքը: Այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» գրոհայինները համացանցում հրապարակեցին երկրորդ լրագրող ամերիկացի Սթիվեն Սոթլոֆին գլխատելու տեսանյութը, Twitter միկրոբլոգների  առայությունը սկսել է հեռացնել օգտահաշիվները՝ կապված ծայրահեղականների գործունեության քարոզչության հետ, այդ թվում՝ սպառնալիքներով լի փոստերն ու մահապատիժների տեսանյութերը: Ի պատասխան՝ «Իսլամական պետության» գրոհայիններին պատկանող օգտահաշիվներից մեկում հաղորդագրություն է ստացվել միկրոբլոգների ծառայության ղեկավարության հասցեին, նաև սպառնալիքներ՝ հաշվեհարդար տեսնելու յուրաքանչյուրի հետ, ով պայքարում է իսլամիստական քարոզչության դեմ: Ահաբեկիչները հայտարարել են, որ եթե Twitter-ի աշխատակիցները չդադարեն հեռացնել «Իսլամական պետության» փոստերն ու տեսանյութերը, իրենք «իրենց սպառնալիքները վիրտուալ աշխարհից կտեղափոխեն իրական աշխարհ»: