Բավ է պառակտվել
22-09-2014 09:52

Իսլամիստները զանգվածային ջարդ են իրականացնում սիրիական գյուղերում

«Իսլամական պետություն» խմբավորման իսլամիստները զանգվածային մահապատիժներ են իրականացրել Սիրիայի քրդական գյուղերում, հայտնում է Russia Today-ը:
Անցած շաբաթ նրանք բազմաթիվ գյուղեր էին գրավել Սիրիայի հյուսիսում և այժմ հաշվեհարդար են տեսնում պատանդների հետ: Զինյալները նրանց օգտագործում են նաև որպես կենդանի վահան:
Քրդական ինքնապաշտպանության հրամանատարությունը հայտնում է, որ զինյալները հաշվեհարդար են տեսել տասնյակ կանանց, երեխաների և ծերերի հետ: Անհայտ է, թե կոնկրետ որքան մարդ է գտնվում զինյալների ձեռքերում:
Մամուլի տվյալներով՝ անհետ կորած է համարվում 800 խաղաղ բնակիչ: Հայտնի է, որ քրդերը պարտություններ են կրում: