Բավ է պառակտվել
30-08-2014 11:24

«Իսլամական պետության» գրոհայինները որպես զենք կիրառելու մտադրություն ունեն

The Telegraph-ը՝ վկայակոչելով արաբական հեռուստաալիքները գրում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները նոր կենսաբանական զենքի ուսումնասիրություն են անցկացրել, գրում է Gazeta.ru-ն: Բռնագրավված համակարգչում գտնվել է 19 էջանոց զեկույց՝ այտուցային ժանտախտը որպես զենք կիրառելու վերաբերյալ։ «Կենսաբանական զենքի առավելությունը ցածր արժեքն է և կորուստների բարձր արագությունը։ Հետազոտվում են քիմիական կամ կենսաբանական զենքը մեծ մակերեսներով տարածելու միջոցները», — ասված է զեկույցում: Առանձին փաստաթղթով գտնվել է Սաուդյան Արաբիայի բանտում գտնվող իսլամական քարոզիչ Շեյխ Նասիր ալ Ֆահդի հրամանը, որը հավատացյալներին թույլատրում է քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել ընդդեմ «անհավատների»։ Փորձագետների կարծիքով՝ ԻՊ-ի գրոհայինների կողմից կենսաբանական զենք ստեղծելու հնարավորությունը մեծ է։