Բավ է պառակտվել
03-09-2014 08:40

Ամերիկացի երկրորդ լրագրողն է գլխատվել «Իսլամական պետության» զինյալների կողմից

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները տեսանյութ են հրապարակել, որում պնդում են, որ գլխատել են առևանգված ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆին:
Սոթլոֆն ամերիկացի երկրորդ լրագրողն է, ում վերջին երկու շաբաթվա ընթացքում դաժանորեն սպանել են «Իսլամական պետության» զինյալները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին իսլամիստները տեսանյութ էին հրապարակել, որում ցուցադրում էին ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի գլխատումը, ինչի ընթացքում նրանք սպառնում էին գլխատել նաև Սոթլոֆին, եթե ԱՄՆ-ն չդադարեցնի ավիահարվածները Իրաքում գտնվող իրենց դիրքերի ուղղությամբ:
Լրագրողին առևանգել էին Սիրիայի սահմանի մոտ՝ մեկ տարի առաջ: