20-09-2014 10:04

«Իսլամական պետության» կողմից գերեվարված թուրքերն ազատ են արձակվել

Հունիսին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից գերեվարված 49 թուրքերն ազատ են արձակվել և բարեհաջող վերադարձել տուն, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:Ըստ պաշտոնյայի՝ րանք բերվել են Թուրքիայի հարավային Շանլըուրֆա քաղաք: Նա ասել է, որ բարեհաջող հանգուցալուծումը հնարավոր է դարձել թուրքակակն հետախուզության աշխատանքի շնորհիվ:
Հունիսին իսլամիստները գրավել էին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանը, և առաքելության 49-ն անդամներն ու նրանց ընտանիքները, այդ թվում՝ երեք երեխա, գերության մեջ էին հայտնվել: Պատանդների թվում է եղել նաև Թուրքիայի գլխավոր հյուպատոսը: