04-09-2014 10:05

՛՛Իսլամական պետություն՛՛ խմբավորումը օրական 1 մլն դոլարի եկամուտ ունի

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքը մակերեսով համապատասխանում է Մեծ Բրիտանիայի տարածքին: Այս մասին հայտնել է ԱՄՆ Ազգային հակահետախուզության կենտրոնի ղեկավար Մեթյու Օլսենը:

Բրուքինգսի ինստիտուտում ելույթի ժամանակ նա խոստովանել է, որ խմբավորումն իրենից ներկայացնում է արդյունավետ մարտական ուժ: Ըստ Օլսենի՝ խմբավորման կազմում գործում է ավելի քան 10 հազար գրոհային, որոնք վերահսկում են Տիգրիսի և Եփրատի ավազանի զգալի մասը: Նրա խոսքով՝ այդ շրջանը չափերով համեմատելի է Միացյալ Թագավորության հետ: Նավթի անօրինական վաճառքի, մաքսանենգության և փրկագինների ստացման հաշվին «Իսլամական պետությունը» ստանում է օրական 1 մլն դոլար եկամուտ՝ նշել է բարձրաստիճան մասնագետը:Ինչպես ընդգծել է նա, խմբավորումն այժմ իրեն դիտարկում է որպես գլոբալ ջիհադի նոր առաջնորդ, ունի ամենաբարդ քարոզչամեքենան բոլոր ծայրահեղական խմբավորումներից:
Օլսենը նշել է, որ ամերիկյան հատուկ ծառայություններն այս փուլում չունեն տվյալներ՝ խմբավորման կողմից ԱՄՆ տարածքում ահաբեկչությունների նախապատրաստման մասին: