Բավ է պառակտվել
03-09-2014 10:27

՛՛Իսլամական պետություն՛՛ խմբավորումը ՛՛մոտենում է՛՛ Կովկասին

Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման իսլամիստները հրապարակել են մի տեսանյութ, որում սպառնում են պատերազմ հրահրել Կովկասում, մասնավորապես՝ Չեչնիայում:

Նրանք տեսաուղերձ են հրապարակել, որում իսլամիստները կանգնած են հին խորհրդային կործանիչի ֆոնին, որը նրանց է անցել Սիրիայում գրավված օդանավակայաններից մեկից:

Տեսանյութում իսլամիստներից մեկը դիմում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և ասում, որ մտադիր են «ազատել» Կովկասն ու այնտեղ իսլամական խալիֆայություն ստեղծել:

Իսլամիստները սպառնում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ իրենց կողմից օդային հարվածներով:

Սա տեղի է ունենում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» առաջխաղացման ֆոնին: