09-09-2014 10:33

Սաուդյան Արաբիան ցանկանում է պայքարել իսլամիստների դեմ


Սաուդյան Արաբիան կանցկացնի միջազգային համաժողով ահաբեկչության և ծայրահեղական կազմակերպությունների դեմ պայքարի հարցերով: Համաժողովը կանցկացվի արևմտյան Ջիդա քաղաքում՝ հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է Բահրեյնի «Ալ-Վասատ» թերթը:
Շատ երկրների արտգործնախարարներ կմասնակցեն համաժողովին և կքննարկեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հակազդելու միջոցառումները: Կազմակերպությունն ընդարձակ տարածքներ է զավթել Իրաքում և Սիրիայում և սպառնում է պատերազմ սկսել Պարսից ծոցի երկրներում:
Հաշվի առնելով այդ կազմակերպությունից եկող սպառնալիքը՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Ուելսի գագաթնաժողովում անցած ուրբաթ ընդունել են որոշում՝ ստեղծելու «Իսլամական պետության» դեմ պայքարի լայն միջազգային կոալիցիա: