Բավ է պառակտվել
18-06-2014 14:20

՛՛Իրաքյան ճգնաժամով՛՛ կարող են վարակվել Իրանն ու Թուրքիան

«Իրաքյան ճգնաժամով» կարող են վարակվել նաև Իրանն ու Թուրքիան: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը:
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը «CBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով այս օրերին «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) զինված խմբավորման և Իրաքի բանակի միջև տեղի ունեցող մարտական գործողություններին, նշել է, որ Իրաքում ստեղծված ճգնաժամը ոչ միայն չի ավարտվի, այլև այն կարող է ընդլայնել իր աշխարհագրությունը՝ տարածվելով Իրանում և Թուրքիայում:

Հիշեցնենք, որ ամերիկացի սենատոր Լինդսի Գրահամը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը Իրաքի ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում պետք է միմյանց հետ համագործակցեն:

ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, անդրադառնալով Իրաքի հարցում Թեհրանի և Վաշինգտոնի հնարավոր համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Իրաքի հարցում Միացյալ Նահանգների հետ համագործակցելու և բանակցելու կարիք չենք տեսնում: Մենք ԱՄՆ-ի հետ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում չենք համագործակցել. Իրաքի ժողովուրդը, կառավարությունն ու բանակը ի զորու են միայնակ պայքարել այդ շինծու ժգնաժամի դեմ»: