Բավ է պառակտվել
04-03-2014 18:52

Իրաքի քաղաքային խորհրդի շենքը ազատագրման արդյուքում 5 մարդ է զոհվել


«ՌԻԱ նովոստին»-ի փոխանցմամբ՝ գրոհայինները, որոնք այսօր՝ մարտի 4-ին գրավել էին Իրաքի Սամարայի քաղաքային խորհրդի շենքը, անվտանգության ուժերի գրոհի ժամանակ պայթեցրել են իրենց, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ: Ըստ աղբյուրի՝ ոստիկանի հագուստով երկու ահաբեկիչներ ներխուժել են քաղաքային խորհրդի շենք այն բանից հետո, երբ դարպասների մոտ պայթել է նրանց հանցակիցը: Քաղաքապետարանի աշխատակիցները հայտնվել են պատանդին կարգավիճակում:
Երբ անվտանգության ուժերի մարտիկները շրջափակել են շենքը, ներսում գտնվող գրոհայինները պայթեցրել են իրենց, որի արդյունքով զոհվել է 5, վիրավորվել մոտ 50 մարդ: Վիրավորների շարքում է քաղխորհրդի ղեկավարի տեղակալ Ամար Ահմեդ: