Բավ է պառակտվել
11-07-2014 18:47

Քրդերն Իրաքում 2 նավթահանք են գրավել

Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք նահանգում Քրդական զինված խմբավորումները (փեշմերգ) երկու նավթահանք են զավթել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նավթի նախարարությունը դատապարտել է զինյալների գործողությունները: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Քրդական ինքնավարության և Իրաքի կառավարության միջև լարվածությունը մեծացել է առանց Բաղդադի թույլտվության նավթը արտահանելու քրդերի որոշումից հետո: Քրդերը կարծում են, որ Բաղդադը անարդարացիորեն է բաշխում նավթի վաճառքից ստացված եկամուտները: