10-09-2014 09:56

Իրաքի Նայնավա գավառում զանգվածային գերեզման է հայտնաբերվել

Իրաքի հյուսիսային Նայնավա գավառում հայտնաբերվել է զանգվածային գերեզման՝ 500 մարդու աճյուններով, հաղորդում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրին:
Զանգվածային գերեզմանը հայտնաբերվել է Համիդաթ շրջանում՝ Մոսուլ քաղաքից ոչ հեռու: Աղբյուրի տվյալներով՝ աճյուններն ամենայն հավանականությամբ պատկանում են Մոսուլի «Բադուշ» բանտի քուրդ բանտարկյալներին, որոնց մահապատժի են ենթարկել «Իսլամական պետության» գրոհայինները:
Քրդերի ներկայացուցիչը հայտնել է, որ ևս մեկ զանգվածային գերեզման՝ ավելի քան 10 մարդու աճյուններով, գտնվել է Մոսուլից արևմուտք ընկած հատվածում: