24-07-2014 10:02

Ըստ ՄԱԿ-ի՝ Իրաքում հուլիսի սկզբից իսլամիստների գործողությունների արդյունքում 900 մարդ է զոհվել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովըհայտարարել է, որ հուլիսի սկզբից «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների գործողություններից Իրաքում գրեթե 900 մարդ է զոհվել, իսկ տարվա սկզբից բռնությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 6 հազարի: Այս մասին գրում է ITAR-Tass-ը: «Չնայած մեր ջանքերին՝ հունվարից մինչև հիմա զոհերի թիվը հասել է 5,5 հազարի, իսկ 12 հազար մարդ վիրավորվել են: Միայն հուլիս ամսին 900 մարդ է զոհվել»,- ասել է նա: Հատուկ հանձնակատարը իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին, հարազատներին: Մլադենովի խոսքերով՝ ՄԱԿ-ի առաքելությունը անհանգստացած է Իրաքի բնակչության ավելի խոսցելի խմբի՝ կանանց, երեխաների, հաշմանդամների, ծերերի, էթնիկ և դավանքային փորքամանսնությունների անվտանգությամբ: Առավել ծանր է քրիստոնյաների վիճակը, որոնց սպառնում են ոչնչացնել, եթե նրանք իսլամ չընդունեն, հարկ չվճարեն և չհեռանան իրենց տներից: