Բավ է պառակտվել
02-09-2014 08:35

ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրաքում գրոհայինների գործողությունների հետևանքով օգոստոսին 1400 մարդ է զոհվել

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով օգոստոսին զոհվել է առնվազն 1420 մարդ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: «Արդեն ավելի քան 1000 մարդ է սպանվել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից՝ պարզապես այլ էթնիկական կամ կրոնական պատկանելության պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում: Իրաքի ևս 1370 քաղաքացի վիրավորվել է, իսկ մոտ 600 հազարը ստիպված է եղել լքել պետության տարածքը: