Բավ է պառակտվել
23-08-2014 09:10

ՄԱԿ-ի տվյալներով Իրաքի փախստականների թիվը հասել է 700 հազարի

Ըստ փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության՝ Իրաքյան Քրդստանի փախստականների թիվը ահաբեկչական «Իսլամակամ պետություն» կազմակերպության ջիհիդիստների հարձակումների արդյունքում գրեթե 700 հազար մարդ է կազմել, գրում է ITAR-TASS-ը: Աղբյուրի համաձայն ճշգրիտ տվյալները հայտնի կդառնան սեպտեմբերի սկզբին, երբ կավարտվի անձանց ներքին տեղափոխությունների գրանցման գործընթացը: «Մեր հաշվարկներով, հարյուր հազարավոր մարդիկ ապրում են կիսաքանդ շինություններում, մզկիթներում, եկեղեցիներում, այգիներում և դպրոցներում»,- նշված է հաղորդագրության մեջ: Միաժամանակ, ՄԱԿ-ը շարունակում է հումանիտար օգնություն ցուցաբերել:
Օգոստոսի 19-ին սկսված հզոր հումանիտար օպերացիայի ընթացքում օդով, ավտոտրասնպորտով և ծովով Իրաք կհասցվեն 2,4 հազար տոննա օգնություն, որը նախատեսված է կես միլիոն մարդու համար: Օգնություն է ցուցաբերվում նաև հարևան Սիրիային, ուր օգոստոսի սկզբին ԻՊ գրոհայիների հետապնդումներից հազարավոր եզդիներ են փախել: