Բավ է պառակտվել
26-06-2014 11:48

Իրանը զենք է մատակարարում Իրաքին

New York Times-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնում իր աղբյուրները, հայտնում է, որ Թեհրանն օգնում է Իրաքի կառավարությանը երկրի նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու հարցում՝ այդ երկիր զենքի խոշոր խմբաքանակ և ռազմատեխնիկա ուղարկելով: Ինչպես նաև՝ գաղտնի իր անօդաչու թռչող սարքերն է արձակում Բաղդադի օդանավակայանից և հետախույզների միջոցով հաղորդագրություններ է որսում: Նշվածից բացի, ըստ Взгляд-ը, Իրանը որպես ռազմական խորհրդականներ Բաղդադ է ուղարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականների: Նրանք օգնում են մոբիլիզացնել ավելի քան 2 հազար հավատակից շիաների Իրաքի հարավում: Իրենց հերթին Իրանի ռազմական օդուժի ինքնաթիռներն օրական երկու անգամ վայրէջք են կատարում Բաղդադում. յուրաքանչյուր անգամ 70 տոննա ռազմական նշանակության բեռներ են տարվում: Իրանը, ըստ աղբյուրի, պատրաստ է միջամտել, եթե իսլամիստները սկսեն սպառնալ Բաղդադին կամ շիաների համար սրբազան քաղաքներին: Իրանը հատկապես ակտիվացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Իրաք է ուղարկել 300 ռազմական խորհրդականի:
Իրաքում իսլամիստների առաջխաղացման ֆոնին Իրանն ամրապնդում է սեփական սահմանները: