Բավ է պառակտվել
28-06-2014 12:19

ՄԱԿ-ի տվյալներով` Իրանը խախտել է զենք մատակարարելու արգելքը

Իրանի հարցով ՄԱԿ-ի փորձագիտական խմբին հաջողվել է պարզել, որ մարտին իսրայելցի զինվորականների կողմից Կարմիր ծովում առգրավված նավում եղած զենքը պատկանել է Իրան; Այդ մասին թույլ է տալիս ասել մի շարք արկղերի վրա իրանական մաքսայինի պաշտոնական կնիքների առկայությունը, ինչպես նաև իրանական տրանսպորտային փաստաթղթերը, բեռը տեղավորելու պլանը և բեռների ցուցակը։«Խումբը պարզել է, որ KLOS-С նավում զենքի խմբաքանակի և համապատասխան զինամթերքի առկայությունն Իրանի պարտավորությունների խախտում է՝ համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 1747-րդ որոշման 5-րդ կետի, որն արգելում է զենքի մատակարարումը»,- ասվում է զեկույցում։ 2014թ. մարտի սկզբին Իսրայելի ՌԾՈՒ զինվորները, որոնք Կարմիր ծովում իրանական զենքով նավ էին առգրավել, հայտնաբերել էին 40 հրթիռ։ Պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքել է իր կապը զենքի տեղափոխման հետ։