Բավ է պառակտվել
25-08-2014 08:13

Իրանն ու Իրաքը միասին կպայքարեն «Իսլամական պետության» դեմ ( տեսանյութ)

Իրաքի իշխանությունների հետ բանակցություններ վարելու նպատակով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաղդադ: Այցի ընթացքում նա կհանդիպի վերջերս Իրաքի վարչապետ նշանակված Հեյդար ալ-Աբադի, ինչպես նաև նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ:
Ըստ Ջավադ Զարիֆի ՝ Իրաքում ճգնաժամի կարգավորումն Իրանի համար հիմնական արտաքին քաղաքական խնդիր է դարձել: Նա նաեւ կոչ է արել համաշխարհային հանրությանը՝ օգնել «Իսլամական պետության» դեմ պայքարում: Նման կոչով հանդես են գալիս նաևւ քրդական ռազմական փեշմերգա խմբավորումները, որոնք խնդրում են իրենց ժամանակակից սպառազինություններով զինել. «Մենք նոր զենքի կարիք ունենք, որպեսզի հավասար պայմաններում պայքարենք: Մենք այնպիսի զենքի կարիք ունենք, ինչպիսին «Իսլամական պետության»-ն է: Մինչ այդ, բրիտանական հատուկ ծառայությունները կարողացել են պարզել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին սպանած գրոհայինի անձը: Հաղորդվում է, որ խոսքը նախկինում Լոնդոնում բնակվող 23-ամյա ռեփ կատարողի մասին է: