Բավ է պառակտվել
06-06-2014 12:44

Իրանում գնացքի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել

Իրանի հյուսիսում ուղեւորատար եւ բեռնատար գնացքների բախման հետեւանքով զոհվել է 10 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, փոխանցում է Reuters-ը:

«Գնացքը հյուսիս-արեւելյան Մեշհեդ քաղաքից ուղեւորվել էր Թեհրան: Ներկա դրությամբ 10 ուղեւոր մահացած են, տասնյակն էլ` վիրավոր», — ասվում է հաղորդագրությունում: Ըստ չհաստատված տվյալի` ուղեւորատար գնացքոմ 340 մարդ է եղել, փոխանցում է Gazeta.ru-ն:

Կայարանում գնացքների երթեւեկությունը դադարեցվել է: Վթարի պատճառների քննվում են: