Բավ է պառակտվել
09-04-2014 14:06

Իրաքում մինչև 9 տարեկան երեխաները կարող են ամուսնանալ

Իրաքի նոր օրենսդրության համաձայն՝ մինչև 9 տարեկան երեխաները կկարողանան օրինական ամուսնության մեջ լինել:
Նոր օրենքն Իրաքի խորհրդարանի կողմից ընդունվել է այն ժամանակ, երբ ընտրություններին մեկ ամսից էլ քիչ է մնացել։ Նոր օրենքը թույլատրում է մինչև 9 տարեկան երեխաներին ամուսնանալ։ Օրենսդրական փոփոխության քննադատներն այն անվանել են «օրինական անհավասարություն»։ Օրենքը հաստատվել է իշխող կոալիցիայի կողմից, որը ձգտում է ընտրությունների ընթացքում գրավել շիաների ձայները։ Ներկայում գործող օրենքը սահմանում է, որ երիտասարդները 18 տարեկանից կարող են ամուսնանալ առանց ծնողների համաձայնության։ 15 տարեկանից փոքր աղջիկները կարող են ամուսնանալ միայն խնամակալի թույլտվությամբ։