Բավ է պառակտվել
24-05-2014 15:33

Իրանում դրամաշորթության մեջ մեղադրվողին մահապատժի կենթարկեն

Իրանի բանկային համակարգում 3 միլիարդ դոլար դրամաշորթություն կատարելու մեջ մեղադրվող Մեհ Աֆարիդ Խոսրոուն մահապատժի է ենթարկվել:
Հիշեցնենք, որ 2011թ. Իրանի բանկային համակարգում 3 միլիարդ դոլարի դրամաշորթության դեպք էր բացահայտվել, որի արդյունքում Իրանի Ազգային բանկի նախագահ Մահմուդ Ռեզա Խավարին հրաժարական է տվել, իսկ Սադերաթ և Սաման բանկերի նախագահները հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:

Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Իրանի 32 քաղաքացիների: Մեհ Աֆարիդ Խոսրոուն սույն քրեական գործով անցնող հիմնական անձն էր համարվում: