Բավ է պառակտվել
13-01-2014 12:57

Հունվարի 20-ից ուժի մեջ կմտնի Իրանի միջուկային ծրագրի սառեցման միջանկյալ համաձայնագիրը

BBC-ն` վկայակոչելով բանակցության կողմերի, Իրանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հայտարարությունները հայտոնում են, որ Իրանի միջուկային ծրագիրը սառեցման փուլ կմտնի հունվարի 20-ին, երբ ուժի մեջ կմտնի համապատասխան միջանկյալ համաձայնագիրը: Նոյեմբերին մեկնարկած բանակցությունների այս ելքով նախատեսվում է Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների մեղմում: Ձեռք բերված արդյունքի համաձայն նախատեսվում է, որ 20%-ով հարստացված ամբողջ ուրանը կվերացվի կես տարվա ընթացքում, Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտը բաց կլինի փորձագետների առաջ: Ամեն ամիս ստուգումներ կանցկացվեն Արաքի ռեակտորում և այլն: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է արդյունքը, սակայն ասել է, որ երկարաժամկետ հեռանկարում դեռ շատ աշխատանք կա: ԵՄ-ի արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար բարոնուհի Քեթրին Էշթոնն ասել է, որ այժմ խնդրելու են ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը հաստատել այս գործարքի կատարելությունը: Այս բանակցություններում Էշթոնը ներկայացրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին` ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին, Ֆրանսիային, Բրիտանիային, ինչպես նաև` Գերմանիային: