Բավ է պառակտվել
18-09-2014 09:49

Իրանի արտգործնախարարը ՛՛Իսլամական պետությունը՛՛ համեմատել է Ֆրանկեյշտեյնի հետ

Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն արտասահմանյան երկրներին մեղադրել է «վտանգավոր ֆենոմեն» ստեղծելու մեջ` ի դեմս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման:
«Ֆրանկեյնշտեյնը վերածնվել է` իր ստեղծողներին հետապնդելու համար», — հայտարարել է Զարիֆը Վաշինգտոնի մամուլի ասուլիսում:Իսլամիստ գրոհայինները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությունների ուղիով, նշել է նա, այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ ԻՊ-ը «ցանկանում է վերացնել մարդկությանը»: