Բավ է պառակտվել
09-11-2013 02:10

Իրանը փակել է Բիլե Սավարի և Ջոլֆայի անցակետերը

Ինչպես հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը, ադրբեջանա-իրանական սահմանին գտնվող Բիլյասուվարի անցակետն ամբողջությամբ փակվել է Իրանի կողմից:  Հիշեցնենք, որ օրերս միջադեպ էր գրանցվել Իրանի ու Նախիջևանի սահմանին:

Իրանական կողմից կրակ էր բացվել Արաքս գետի ադրբեջանական կողմում աշխատող տրակտորի ուղղությամբ, ինչի արդյունքում երկու մարդ է մահացել: Ադրբեջանական կողմն իրանական կողմին հարցրել է գնդակոծության պատճառը, սակայն պատասխան չի ստացել:  Համաձայն միջազգային նորմերին՝ նման դեպքերում երկու երկրների սահմանապահները պետք է հանդիպեն, որպեսզի լուծեն առկա խնդիրները, սակայն, հակառակ իրանական կողմի խնդրանքին, Ադրբեջանը հրաժարվեց բանակցել իրանական կողմի հետ և, խախտելով երկկողմ համաձայնագրերը, ինչպես նաև Փոլդաշտ բնակավայրում տեղի ունեցած միջադեպը որպես պատրվակ օգտագործելով, փակեց Փոլդաշտ-Շահ Թախթի անցակետը, ինչի հետևանքով իրանցի վարորդները մեծ խնդիրների առջև են կանգնել, գրում է իրանական աղբյուրը: