Բավ է պառակտվել
04-08-2015 11:00

Իրանում մոլեգնում է +74 աստիճան ջերմությունը

Իրանը տառապում է անոմալ շոգ եղանակից, որ մեկ շաբաթից ավել է ինչ տիրում է երկրում: Շոգը գնալով առավել սաստիկ է դառնում, սահմանելով նորանոր ռեկորդներ: Օգոստոսի 1-2 սարքերը գրանցել էին +74 աստիճան ցելսիուս ջերմաստիճան: Մասնագետների ներկայացրած տվյալների համաձայն դիտւոմների ամբողջ ժամանակ սա բացարձակ ռեկորդ է: Անոմալ տվյալներ գրանցվել են երկրի հարավում գտնվող Խուզեստան մարզի Բենդեր-Մախշեխր քաղաքում: Ջուրը տարածաշրջանում տաքացել է մինչև +33 աստիճան: Բարձր ջերմաստիճանին սովոր բնակիչները սարսափի մեջ են այս տապից. նրանք աշխատում են մնալ տներում, շատ ջուր են օգտագործում: Մարդիկ սպասում են, որ տապը կիջնի, բայց մասնագետների տվյալների համաձայն այն դեռ որոշ ժամանակ կպահպանվի: