Բավ է պառակտվել
03-08-2015 11:10

Իրանը մտադիր է թարմացնել ավիապարկը՝ ամեն տարի մինչև 90 Boeing և Airbus օդանավեր գնելով

Իրանի իշխանությունները մտադիր են ամեն տարի երկրի ավիապարկի թարմացման ծրագրի շրջանակներում Boeing եւ Airbus ընկերություններից մոտ 80-90 ինքնաթիռ գնել։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Քաղավիացիայի կազմակերպության ղեկավարության ներկայացուցիչ Մուհամմեդ Հադա Քարմին։ «Իրանը ընդհանուր առմամբ երկու խոշոր ավիաընկերություններից երկրի ավիապարկի թարմացման ծրագրի շրջանակներում մտադիր է 80-90 ինքնաթիռ գնել»,- ասել է Հադա Քարմին: Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության շրջանակներում օդանավերի առքուվաճառքի եւ վարձակալության սահմանափակումները նույնպես կհանվեն։ Անդրադառնալով գնման ծավալներին՝ Հադա Քարմին նշել է, որ այդ պլանի համաձայն՝ 3 տարվա ընթացքում Իրանի ավիապարկի ինքնաթիռների թիվը կհասնի 300-ի։  Boeing եւ Airbus ընկերություններն արդեն հաստատել են Թեհրանին օդանավեր վաճառելու իրենց մտադրությունը: