Բավ է պառակտվել
06-08-2015 11:27

Իրանը կստանա չինական կործանիչներ իր նավթի դիմաց

Իրանը կդառնա 2-րդ արտասահմանյան երկիրը, որ կստանա չինական արտադրության J-10 ամենեղանակյա և բազմակողմանի նշանակության կործանիչները, որոնք արտադրվում են Chengdu Aircraft Industry Group ընկերության կողմից: Չինաստանը Իրանին կտրամադրի 24 ինքնաթիռ` յուրաքանչյուրը 40 միլիոն դոլար արժողությամբ: Իրանը կվճարի Ազադեգանի նավթային հանքավայրի շահագործման թույլտվությամբ 20 տարի ժամկետով: Պետք է նշել, որ չինական J-10 ինքնաթիռները նախագծվում էին ռուսական ՄիԳ ընկերության մասնակցությամբ` իսրաելական «Լավի» կործանիչների հիմքի վրա, որոնք վաճառվել էին Չիանստանին Իսրաելում աշխատանքների դադարեցումից հետո: Չինաստանի օդուժից հետո առաջինը այս ինքնաթիռները ստացավ Պակիստանի օդուժը: