Բավ է պառակտվել
24-08-2015 09:18

Իրանը բանկեր կբացի Լոնդոնում

Իրանն առաջիկայում մտադիր է երկու նոր բանկ բացել Լոնդոնում: Այդ մասին հայտնել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիոլլահ Սեիֆը՝ Բրիտանիայի արտգործնախարարի հետ հանդիպման շրջանակում։
Լոնդոնում բացվելու են Bank Melli Iran և Persian International Bank բանկերի մասնաճյուղերը: 
Իրանի ԿԲ նախագահի խոսքով՝ բրիտանական պատվիրակությունն իր հերթին պատրաստակամություն է հայտնել Իրանում վերականգնելու բրիտանական բանկերի աշխատանքը։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները։ 
Կողմերը կարծիքներ են փոխանակել բանկային ոլորտում փոխգործակցության, առևտրային կապերն ամրապնդելու և Իրանում արտասահմանյան ներդրումներն ավելացնելու վերաբերյալ: