Բավ է պառակտվել
09-04-2015 10:33

Իրանը չի ստորագրի «վեցյակի» հետ համաձայնագիրը, եթե պատժամիջոցները չհանվեն

Թեհրանը չի ստորագրի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակի» հետ վերջնական համաձայնագիրը, եթե Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները չհանվեն: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իրանի պետական հեռուստատեսության եթերում: «Մենք ոչ մի միջուկային համաձայնագիր չենք ստորագրի, եթե նույն օրը չհանվեն բոլոր պատժամիջոցները: Մենք ուզում ենք փոխշահավետ գործարքի հասնել միջուկային բանակցությունների բոլոր մասնակիցների հետ»,- ասել է Ռուհանին: Միջազգային միջնորդների «վեցյակը» և Իրանն ապրիլի 2-ին պայմանավորվել են, որ ուրանի հարստացման իրանական հզորությունների երկու երրորդը 10 տարի կդադարեցվի: Բացի դրանից՝ Իրանը պարտավորվում է 25 տարի ժամկետով միջազգային վերահսկողության տակ դնել ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը, փոխարենը կհանվեն Իրանի նկատմամբ սամանված պատժամիջոցները: «Վեցյակը» և Իրանը մտադիր են միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրի նախապատրաստությունն ավարտել մինչև հունիսի 30-ը: ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները կհանվեն ըստ պարտավորությունների կատարման: