Բավ է պառակտվել
07-08-2015 09:12

Իրանը մտադիր է ոսկու արտադրությունը հասցնել տարեկան 10 տոննայի

Իրանը մտադիր է ավելացնել ոսկու արտադրությունը մինչև տարեկան 10 տոննա: Ինչպես հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության Տեղեկատվական Ծառայություն գործակալությունը, երկրի տարածքում հայտնաբերվել է 1200 տարածք, որտեղ մեծ հավանականությամվբ կարելի է հայտնաբերել ոսկու հարուստ հանքավայրեր:
«Մենք հայտնաբերել ենք ոսկու հանքավայր Իսֆախան գավառի Տիրան շրջանում, բայց հանքավայրի պաշարները դեռ պետք է պարզվեն,-նշել է Իրանի երկրաբանության և օգտակար հանածոների հանույթի կազմակերպության պետի տեղակալ Բեհուզ Բորնան: Ընդհանուր առմամբ հանքավայրեր հայնտաբերվել են երկրի 21 գավառներում, հաստատված պաշրները կազմում են 340 տոննա»: Ներկա պահին ԻԻՀ-ում ոսկու դուրսբերումը կատարվում է 15 հանքերում, ևս մեկը պատրաստվում է գործարկման: Ներկա հանույթի ծավալները կազմում են տարեկան տոննա: Մասնագետների հաշվարկներով Իրանի խոշորագույն Զարշուրան հանքավայրը կտա տարեկան 6 տոննա, 700 կգ Արևելյան Ադրբեջան նահանգի և 300 կգ Խորասան-Րեզավի նահանգի հանքերը: