Բավ է պառակտվել
17-04-2015 11:40

Իրանը և «վեցյակը» գրեթե համաձայնության են եկել միջուկային ծրագրի հարցում

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնեցրել են միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերի շուրջ 85%-ը: Այդ մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Րյաբկովը: «Մենք կսկսենք քննարկումը այն մասից, որից այն ընդհանտվել էր Լոզանում, թեև համաձայնություն է ձեռք բերվել հարցերի 85%-ի վերաբերյալ և դեռ ավելին: Որոշ հարցեր ջանքեր են պահանջում, և ամենակարևորն այն է, որ այդ ամենը անհրաժեշտ է տեղափոխել պայմանավորվածությունների հարթակ», — նշեց Րյաբկովը: Նա հավելեց, որ փորձագետների մակարդակով հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 21-ին: