Բավ է պառակտվել
29-07-2015 11:13

Իրանը և Եվրոմիությունը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն

Իրանը և Եվրոմիությունը պայմանավորվել են սկսել էներգետիկայի, մարդու իրավունքների և այլ թեմաներով բարձր մակարդակի բանակցություններ, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը եվրոպական դիվանագիտության պետ Ֆեդերիկ Մոգերինիի հետ իրականացրած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Իրանի և Եվրոմիության միջև բանակցությունները կշոշափեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք էներգետիկա, տրանսպորտ, մարդու իրավունքներ և այլն»- հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը: Մոգերինին իր հերթին նշել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունների իրականացումը կախված է «համաձայնագիրը կնքած բոլոր կողմերի քաղաքական մոտեցումից», ավելացնելով, որ գործարքի պայմանները բավարարելու դեպքում Թեհրանի համար կբացվեն նոր ճանապարհներ արևմտյան երկրների հետ համագործակցության համար: Եվրոմիության դիվանագիտության պետ Ֆեդերիկ Մոգերինին պաշտոնական այցով է Իրանի մայրաքաղաքում, որի նպատական է Իրանի միջուկային ծրագրով համաձայնագրերի իրականցման քննարկումը: