Բավ է պառակտվել
19-11-2015 15:34

Ինտերպոլը ճշտել է Սիրիայում և Իրաքում գտնվող 5800 օտարերկրյա մարտիկների ինքնությունը

Ինտերպոլը նույնացրել  է  Իրաքում և Սիրիայում արմատական իսլամիստական խմբավորումներին միացած  5,800 օտարերկրյա ջիհադիստների ինքնությունը, որոնք ընդանուր առմամբ  25 000 են: Այս մասին հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, հղում անելով  Ինտերպոլի ղեկավար Յուրգեն  Ստոկին: «Ներկայումս, Ինտերպոլն ունի  5,800 օտարերկրյա իսլամիստների տվյալներ ավելի քան 50 երկրներից », - ասել է նա ահաբեկչության դեմ պայքարի Սևիլյան միջազգային համաժողովի ժամանակ: «Ջիհադականների  նույնականացման հետագա աշխատանքների համար անհրաժեշտ է ընդլայնել  շահագրգիռ երկրների հետ համագործակցությունը», - ասել է Ինտերպոլի ղեկավարը: «Տեղեկատվությունը հիմք է հանդիսանում ոստիկանության աշխատանքի համար: Այս տեղեկատվությունը պետք է հասանելի լինի Ինտերպոլին », - ասել է  Ստոկը: