Բավ է պառակտվել
29-03-2014 15:08

Ինքնաթիռը անիվի անսարքության պատճառով վայրէջք է կատարել

Բրազիլիայի մայրաքաղաքում Avianca ընկերության Fokker 100 օդանավը հարրկադիր վայրէջք է կատարել՝ շասիի առջեւի անվի անսարքության պատճառով։ Բրազիլիայում ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ օդաչուն տեղեկացրել է ոչ նորմալ վիճակի մասին եւ նախքան վայրէջքը ստիպված է եղել քաղաքի վրայով մի քանի պտույտ գործել։ Օդանավում եղել է 49 մարդ եւ անձնակազմի հինգ անդամ։ Ոչ ոք չի տուժել։ Մասնագետները ստիպված են եղել փակել թռիչքավայրէջքային երկու գոտիներից մեկը։ Շատ չվերթներ արդյունքում ուշացվել են։