Բավ է պառակտվել
01-04-2014 18:36

Ինքնաթիռում պատանդ է վերցրել ուղեկցորդուհուն

Գերմանիայից արտաքսված փախստականը ծեծկռտուք է սարքել Lufthansa ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում՝ վիրավորելով ուղեկցորդուհուն:
Ինքնաթիռը պետք է իրականացներ Մյունխեն-Բուդապեշտ չվերթը: Սակայն ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո տղամարդը, ով նախկինում փորձել էր ապաստան ստանալ Գերմանիայում, սկսել է սպառնալ ուղևորներին և պատանդ է վերցրել ուղեկցորդուհուն։ Անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ Մյունխենի օդանավակայան: Օդանավակայանում ինքնաթիռի ուղևորները տարհանվել են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: