12-03-2014 09:55

Անհետացած ինքնաթիռի որոնման աշխատանքներն ընդլայնվել են մինչև Անդամանյան ծով

Մալայզիայի իշխանություններն ընդլայնել են Malaysia Airlines ընկերությանը պատկանող անհետացած ինքնաթիռի որոնման տարածքները մինչև Անդամանյան ծով:
Ինչպես փոխանցում է գործակալությունը, որոնման նոր հատվածը գտնվում է մի քանի կմ հյուսիս-արևմուտք որոնողական գործողությունների նախնական շառավիղից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանի ռազմաօդային ուժերը ևս 2 ինքնաթիռ կուղարկեն անհետացած ինքնաթիռի որոնման համար։
Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող օդանավն անհետացել է շաբաթ օրվանից։