Բավ է պառակտվել
08-02-2014 10:48

Տղամարդը ցանկացել է ինքնաթիռի ուղղությունը դեպի Սոչի փոխել

 Ուկրաինական պաշտոնական աղբյուրները հաստատել են, որ Խարկով-Ստամբուլ ինքնաթիռը գրավելու փորձ արած անձը Ուկրաինայի քաղաքացի է: Նա փորձել է ինքնաթիռի ուղղությունը փոխել դեպի Սոչի, որտեղ անցկացվում են Օլիմպիական խաղերը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ հանցագործները փորձել են գրավել մարդատար ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքում: Հաղորդվում էր, որ նա, ձեռքում պահած ինչ որ իր, որն իր հավաստմամբ ռումբի դետոնատորն էր, փորձել է մուտք գործել օդաչուների խցիկ:
Ուկրաինական պաշտոնական աղբյուրները, սակայն, նշում են, որ նա ոչինչ չի ունեցել իր ձեռքում և եղել է ալկոհոլի ազդեցության տակ։